Առանց դիմադրության

Երեկ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը 5 կողմ և 2 դեմ քվեարկությամբ դրական եզրակացություն է տվել Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրին: Ընթացակարգի համաձայն՝ այս դրական եզրակացությունը ստանալուց հետո պայմանագիրը պետք է քննարկվի արդեն դեկտեմբերի 1-4-ի ԱԺ լիագումար նիստում: Հանձնաժողովում տեղի ունեցած երեկվա քննարկումը և քվեարկությունը ցույց տվեց, որ խորհրդարանում ևս այն հեշտությամբ կանցկացվի:

Պայմանագրի վավերացմանը կողմ են քվեարկել նաև ԲՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչները, իսկ հանձնաժողովի ՀԱԿ և ՕԵԿ անդամներն ընդհանրապես բացակայում էին նիստից: Խորհրդարանի` իր մեծությամբ երկրորդ` ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը, ով կողմ էր քվեարկել պայմանագրին դրական եզրակացություն տալուն, պատասխանելով այն հարցին, թե արդյոք իր կողմ քվեարկությունը նաև կուսակցության որոշումն է, պատասխանել է. «Ի՞նչ եք կարծում, առանց կուսակցությա՞ն որոշման ես կարո՞ղ էի կողմ քվեարկել»:

Ահա այսպես՝ առանց ընդվզումների, Հայաստանն առաջիկա մեկ ամսվա ընթացքում կանդամակցի մի միության, որից որևէ լավ բան սպասել չի կարելի:

Տեսանյութեր

Լրահոս