Բաժիններ՝

Հայ դաշնակահարը՝ միջազգային մրցանակակիր

Մարոկկոյի թագավորության  մայրաքաղաք Ռաբաթում անցկացվող     իշխանուհի Լալա Մերյեմի  անունը կրող  և նրա հովանավորությամբ անցկացվող դաշնամուրի միջազգային  մրցույթի ժամանակ  (Concours International de Piano Son Altesse Royale la Princesse Lalla Meryem) հայ դաշնակահար Արեգ Դաղլյանը «Մեծ վարպետություն և բարձր որակ»  անվանակարգում   գրավել է 3-րդ տեղը:

Լիբանանի պետական կոնսերվատորիայի ուսանող Արեգ Դաղլյանը դասական երաժշտության ասպարեզում իր քայլերը սկսել է տարիներ առաջ և անցյալ տարի, մասնակցելով Գյումրիում անցկացված «Վերածնունդ» փառատոնին,  արժանացել  է մասնագետների ուշադրությանը:

dashnakahar1

dashnakahar3

Կարդացեք նաև

Մարոկկոյի դաշնամուրի միջազգային  մրցույթին Արեգ Դաղլյանը եւրոպական դասական ստեղծագործությունների հետ  ներկայացրել է նաև    հայ կոմպոզիտոր Էդուարդ Աբրահամյանի ստեղծագործություններից: Լիբանանի պետական կոնսերվատորիայում Արեգի ուսուցչուհին է հայաստանցի դաշնակահարուհի Անժելա Հարությունյանը: Նշենք, որ այս տարի  Մոնակոյի  իշխանուհի  Լալա Մերյեմի անունը կրող դաշնամուրի միջազգային փառատոնը նշում է իր հիմնադրման 20-ամյակը:

dashnakahar4

Տեղեկությունների հետ միասին Արեգ Դաղլյանը 168.am-ին փոխանցեց  նաև  միջազգային մրցույթի  հեղինակավոր ժյուրիի այս տարվա  կազմը, որ բաղկացած է նշանավոր ժամանակակից դաշնակահարներից ու երաժիշտներից:

Dominique Merlet – President du Jury (Ֆրանսիա)
Ghizlane Hamadi – Presidente fondatrice, Directrice artistique (Մարոկկո)
Krystian Tkaczewski (Լեհաստան)
Daniele Petralia (Իտալիա)
Adriano Jordao (Պորտուգալիա)
Daniel Del Pino (Իսպանիա)
Marouan Benabdallah (Մարոկկո-Հունգարիա)
Sontraud Speidel (Գերմանիա)
Veronique Guillo (Ֆրանսիա)
Myrian Dauelsberg (Բրազիլա)

Լուսանկարում ՝ Արեգ Դաղլյանը՝ փառատոնի ժյուրիի նախագահ, ֆրանսիացի նշանավոր դաշնակահար Դոմինիկ Մերլեի հետ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս