Կանանց անկարելի է դիտարկել տղամարդկանց հետ հավասարազոր, քանի որ դա հակասում է բնությանը:
Երդվյալ ատենակալների որոշման հայտարարումից հետո քաղաքի փողոցներում հավաքվածները հայտարարել են, որ աշխարհում չկա արդարադատություն:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Այսօր Հայաստանում շատ տարածված է վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումը` այսպես կոչված զոբը: Այն պարանոցի վրա գտնվող վահանաձև գեղձի կայուն մեծացումն է: Հաճախ հանդիպում է կանանց մոտ: Հիվանդության առաջացման պատճառներից է օրգանիզմում յոդի պակասը, ինչը վահանաձև գեղձի արտադրած հորմոնի բաղադրամասերից է:
Օրերս «Ֆրանս-պրեսը» շրջանառության մեջ դրեց մի տեսանյութ, որում պատմում է Հալեպի ամենահին բարձրակարգ հյուրանոցի՝ «Բարոնի» մասին, որի հիմնադիրները հայ են: Սիրիայի նախկին ամենաշքեղ հյուրանոցներից մեկի փառքը մարել է երկրում ընթացող քաղաքացիական պատերազմի պատճառով: Տեսանյութում երևում է հյուրանոցի սեփականատերը՝ հողաթափերը ոտքերին, բրդյա գլխարկը գլխին քաշած, հուսահատ ձայնով խոսող Արմեն Մազլումյանը՝ Հալեպի անվանի հայերից մեկը, որի փառքի ու հարստության օրերն այլևս ետևում են:
Արդյո՞ք եռյակը` հայտարարելով իշխանափոխություն իրականացնելու, դրանից հետո արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու իր մտադրության մասին անկեղծ է: Թե՞, ինչպես պնդում են եռյակի որոշ քննադատներ, հանրահավաքներն ու նման հայտարարություններն ընդամենը նպատակ են հետապնդում զբաղեցնել հրապարակը և ընդդիմադիր դաշտն ընդհանրապես, խոչընդոտելով նոր ուժերի ի հայտ գալուն ու նոր ընդդիմության ձևավորմանը:
Ամենայն հավանականությամբ, ԱԺ ոչ իշխանական խմբակցություններն այդպես էլ դիրքորոշում չեն արտահայտի ԵՏՄ-ին Հայաստանի միանալու վերաբերյալ, նույնիսկ այն ժամանակ, երբ այն պաշտոնապես կքննարկվի խորհրդարանում: Ինչ վերաբերում է քվեարկությանը, ապա այն կհայտարարվի ազատ, և մեծամասնությունը կողմ կքվեարկի փաստաթղթին, թեև կլինեն նաև քվեարկության ժամանակ դահլիճից բացակայողներ կամ ձեռնպահներ: