Բաժիններ՝

Դատարանի որոշումից հետո Ֆերգյուսոնում բախումներ են սկսվել

Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ` ԱՄՆ Ֆերգյուսոն քաղաքում ցուցարարների ու ոստիկանների միջև բախումներ են սկսվել: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ դատարանը կայացրել է սևամորթ դեռահասին սպանած ոստիկանի դատավճիռը:

Երդվյալ ատենակալների որոշման հայտարարումից հետո քաղաքի փողոցներում հավաքվածները հայտարարել են, որ աշխարհում չկա արդարադատություն: Դրանից հետո ագրեսիվ տրամադրված ցուցարարները սկսել են շշեր նետել ոստիկանների վրա, ինչպես նաև հարձակվել նրանց ավտոմեքենաների վրա:

Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել նրանց նկատմամբ: Տուժել է առնվազն մեկ մարդ: Ցուցարարների թվում մի կին ստացել է սրտի կաթված: Ընդհանուր առմամբ ցուցարարների մեծ մասն իրենց պահել է խաղաղ:

Դատարանը սևամորթ դեռահաս Մայքլ Բրաունի սպանության գործով որոշումը կայացրել է երեկ ուշ երեկոյան: Ատենակալների կարծիքով` հիմքեր չկան ոստիկան Դարեն Ուիլսոնին ազատազրկելու համար: Բրաունի ընտանիքն իր խորը հիասթափությունն է հայտնել այդ որոշման կապակցությամբ: 18-ամյա Բրաունը սպանվել է օգոստոսի 9-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս