
Էրդողանը դեմ է արտահայտվել սեռերի հավասարությանը

BBC News-ի փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դեմ է արտահայտվել սեռերի հավասարությանը: Նա իր տեսակետը ներկայացրել է Ստամբուլում կանանց իրավունքներին նվիրված կոնֆերանսի ժամանակ.
«Մեր կրոնը (իսլամ) հստակեցրել է կնոջ նշանակությունը. նա պետք է մայր լինի: Դա անկարելի է բացատրել ֆեմինիստուհիներին, քանի որ նրանք մերժում են մայրության գաղափարը: Կանանց անկարելի է դիտարկել տղամարդկանց հետ հավասարազոր, քանի որ դա հակասում է բնությանը:
Մենք ունենք մարմնի տարբեր կազմվածքներ, նրանց կենսակերպը նույնպես տարբեր է: Հղի կինը չի կարող աշխատել տղամարդու հետ նույն մակարդակի վրա: Անհրաժեշտ է խոսել ոչ թե իրավահավասարության, այլ` համարժեքության մասին: Կանանց անհրաժեշտ է ոչ թե հավասարություն, այլ անհրաժեշտ է, որ ստանան տղամարդկանց չափ հարգանք»: