Բաժիններ՝

Ռուսաստանում կարող է ստեղծվել Արկտիկյան տարածքների զարգացման նախարարություն

Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ մոտ ժամանակներս Ռուսաստանում կարող է ի հայտ գալ Արկտիկյան տարածքների զարգացման նախարարություն: Այս մասին թերթին հայտնել է Ռուսաստանի Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի օրենսդիր մարմնում նրա աղբյուրը.

«Ներկայումս քննարկվում է Արկտիկայի զարգացման հարցերով գերատեսչության ստեղծման հարցը՝ որպես առաջնահերթ տարածքներից մեկի: Այդօրինակ գերատեսչություն արդեն իսկ ստեղծվել է Հեռավոր Արևելքի զարգացման համար»:

Թերթը գրում է, որ Արկտիկայի զարգացման հարցերով գերատեսչությունը կարող է գլխավորել Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի ներկայիս նահանգապետ Դմիտրի Կոբիլկինը, որի լիազորությունները սպառվում են 2015 թվականին: Արկտիկան Ռուսաստանի համար համարվում է ռազմավարական առումով կարևոր տարածաշրջան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս