Բաժիններ՝

Եվրոպա մտնելու համար մենք պետք է դառնանք Եվրոպա. Մարգվելաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր երկրի խորհրդարանի ամբիոնից արտակարգ ուղերձ է հղել հասարակությանը՝ կապված երկրի վերջին զարգացումների հետ. «Ես եկել եմ ոչ թե կոնկրետ մեկ կուսակցության, այլ՝ ողջ խորհրդարանի հետ զրուցելու համար:

Երկրում ուժերի նոր կոնֆիգուրացիան ու այն փաստը, որ Վրաստանի կառավարությունը լքել են երեք առանցքային նախարար, որոնք պատասխանատու էին Վրաստանի եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման համար, հարցեր են առաջացրել երկրում ու նրա սահմաններից դուրս, թե որքան արդյունավետությամբ է իրականացվում այդ կուրսը:

Անհրաժեշտ է այդ կուրսի համախմբում, անհրաժեշտ են նոր ազդակներ: Եվրոպա մտնելու համար մենք պետք է դառնանք Եվրոպա»: Մարգվելաշվիլին երեկ հանդիպել է պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի հետ և քննարկել է երկրի վերջին զարգացումները, այդ թվում նաև ՊՆ-ի շուրջ ստեղծված իրավիճակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս