Մահացել է Վլադիմիր Մովսիսյանը
Այսօր կյանքի 81-րդ տարում մահացել է Վլադիմիր Մովսիսյանը։
Վ. Մովսիսյանը երկար տարիներ բարձր պաշտոններ է զբաղեցրել թե խորհրդային տարիներին, թե նորանկախ Հայաստանում։ 2012 թվականից ի վեր ղեկավարում էր ՀՀ Նախագահին կից Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովը:
Կենսագրությունը
1959-1967թթ. աշխատել է ՀԽՍՀ Կալինինոյի, Կիրովականի և Ստեփանավանի շրջանների գյուղատնտեսության արտադրական վարչություններում, որպես գլխավոր անասնաբույծ։
1978-1984թթ. – ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ:
1984-1990թթ. – ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ:
1986-1988թթ. – ՀԽՍՀ պետական ագրոարդյունաբերական կոմիտեի նախագահ:
1988-1990թթ. – Գաղթականների գործերի հանրապետական հանձնաժողովի նախագահ:
1990թ. հունվարից – արտակարգ իրադրության օպերատիվ շտաբի պետ:
1991թ. դեկտեմբերից – 1996թ. – ՀՀ փախստականների հարցերով պետական վարչության պետ:
1996թ. – ՀՀ Գեղարքունիքի մարզպետ:
1996-1999թթ. – ՀՀ Գյուղատնտեսության նախարար:
1999-2004թթ. – ՀՀ վարչապետի խորհրդական:
2004 թվականից – ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն:
2009 թվականից – ՀՀ Հանրային խորհրդի անդամ:
2012 թվականից – ՀՀ Նախագահին կից Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ: