Պաղեստինը պլանավորել է 2015 թվականին հայտ ներկայացնել՝ ՄԱԿ-ի լիիրավ անդամ դառնալու համար
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ որպես պետություն մասնակի ճանաչում ստացած Պաղեստինը պլանավորում է 2015 թվականին հայտ ներկայացնել՝ ՄԱԿ-ի լիիրավ անդամ դառնալու համար: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական ներկայացուցիչ Ռիյադ Մանսուրը:
Նրա խոսքերով՝ մասնակի ճանաչված պետության առաքելությանը չի շփոթեցնում ԱՄՆ-ի կողմից ակնկալվող վետոն: Նա ընդգծել է, որ պաղեստինյան կողմի գլխավոր առաջադրանքը 9 քվեի շեմը հաղթահարելն է, ինչն անհրաժեշտ է ՄԱԿ ԱԽ-ում որոշումների համար:
Մանսուրը մանարամասնել է, որ այդ դեպքում պարզ կդառնա, որ ՄԱԿ ԱԽ-ի անդամների մեծ մասն աջակցում է Պաղեստինին: Ներկա դրությամբ Պաղեստինը ճանաչել է աշխարհի 135 երկիր, որոնց մեծ մասը դա արել է դեռևս 1988-1989 թվականներին: