Բաժիններ՝

Բուրջանաձեն չի բացառում, որ Ալասանիայի ու Սաակաշվիլու կուսակցությունները կարող են դաշինք կազմել

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Դեմոկրատական շարժում – Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն չի բացառում, որ պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան ու նրա գլխավորած «Մեր Վրաստան – Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կարող է դաշիքի մեջ մտնել նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության հետ, որը գլխավորում է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին.

«Ընդդիմության մեջ եղած ժամանակ նրանք (Ալասանիայի կուսակցությունը) մոտ են կանգնած եղել ՄԱՇ-ին: Եվ ես չեմ բացառում, որ նրանք կհայտնվեն Սաակաշվիլու կուսակցության հետ դաշինքում: Ալասանիայի կուսակցությունն իրականացրել ու իրականացնում է ՄԱՇ-ի քաղաքականությունը»:

Բուրջանաձեն ճիշտ է համարում Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու կողմից պաշտպանության նախարարի պաշտոնից Իրակլի Ալասանիային պաշտոնանկ անելը, և որ ըստ էության՝ Գարիբաշվիլին չի ունեցել ընտրության հնարավորություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս