Բաժիններ՝

Ջոն Քերին աջակցություն է հայտնել Պորոշենկոյի գործողություններին

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության հանդեպ միջազգային աջակցության համախմբման հարցում ունեցած զգալի դերակատարության համար:

Պորոշենկոն նաև կարևորել է ԱՄՆ-ի այն հայտարարությունները, որոնցում նա դատապարտում ու չի ճանաչում նոյեմբերի 2-ին Դոնբասում անցկացված ընտրությունների արդյունքները: Այս մասին հայտնել է Պորոշենկոյի մամլո ծառայությունը:

Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան հավատարիմ է հակամարտություն խաղաղ ճանապարհով ու Մինսկյան պայմանավորվածություններին համապատասխան կարգավորելուն: Պորոշենկոն առաջարկել է վերականգնել արտգործնախարարների մակարդակով բազմակողմ երկխոսության Ժնևյան ձևաչափը՝ Դոնբասում ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման համար:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին իր հերթին ԱՄՆ-ի աջակցությունն է հայտնել Ուկրաինային ու Պորոշենկոյի գործողություններին: Քերին Ուկրաինային շնորհավորել է հոկտեմբերի 26-ին ազատ ու ժողովրդավարական խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կապակցությամբ, ինչպես նաև բարձր է գնահատել Ուկրաինա-ԵՄ-Ռուսաստան ձևաչափով ձեռք բերված ագազային պայմանավորվածությունը:

Ջոն Քերին ու Պյոտր Պորոշենկոն քննարկել են նաև ռազմատեխնիկական համագործակցության հարցը և ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի ուկրաինական առաջիկա այցի նախապատրաստման հարցը, ինչը տեղի է ունենալու նոյեմբերի 21-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս