Ալասանիան չի բացառում, որ իրեն կարող են կալանավորել
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, «Մեր Վրաստան – Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան երեկ հայտարարել է, որ իր դեմ ծավալել են քաղաքական պայքար.
«Ես չեմ բացառում, որ ինձ կարող են կալանավորել: Եվ ես կոչ եմ անում՝ թող կալանավորեն ինձ, եթե ցանկանում վերացնել ինձ՝ որպես քաղաքական առաջնորդի, սակայն թող չդիպչեն անմեղ մարդկանց»:
Ալասանիան հայտարարել է, որ վերջին շրաջանում Վրաստանի Գլխավոր դատախազությունը բարձրացրել է բոլոր հարցերը, ինչը հանդիսանում է իրեն՝ որպես մրցակից, քաղաքական պլանում սպանելու փորձ.
«Դա հնարավոր մրցակցի ու հակառակորդի քաղաքական ոչնչացման փորձ է, դա քաղաքական սպանության փորձ է: Սակայն նրանց մոտ ոչինչ չի ստացվի: Ես կարող եմ ասել, որ նա, ով պլանավորել է դա, չի կարող որևէ բանով վախեցնել ինձ, որպեսզի ես հրաժարվեմ իմ երկրի եվրոպական ինտեգրման նպատակից»: