Բաժիններ՝

Վրաստանում մեկնարկում է համընդհանուր մարդահամարը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Վրաստանում մեկնարկում է համընդհանուր մարդահամար: Այն տևելու է երկու շաբաթ, որի ընթացքում հատուկ պատրաստություն անցած մոտ 10.000 անձինք պետք է այցելեն երկրի յուրաքանչյուր տուն ու բնակարան:

Մարդահամարի նախնական ընդհանուր տվյալները հրապարակվելու են 2015 թվականի ապրիլին, իսկ վերջնական արդյունքները՝ 2016 թվականի ապրիլին: Ընդգծվում է, որ մարդահամարի ժամանակ հավաքվելու է աննախադեպ մասշտաբի տեղեկատվություն, որի մշակումը կպահանջի մեկ տարի:

Վրաստանի բարձրլեռնային մի շարք շրջաններում մարդահամարն անցկացվել է սեպտեմբերի երկրորդ կեսին, քանի որ ակնկալվում էր, որ նոյեմբերին դրանցում վատթարանալու են եղանակային պայմանները:

Մարդահամարը կշարունակվի մինչև նոյեմբերի 19-ը, որի ընթացքում ընտանիքների անդամների թվակազմից բացի, կֆիքսվի նաև նրանց սոցիալ-տնտեսական դրությունը: Այդ գործընթացը յուրաքանչյուր տանը պետք է տևի 40-60 րոպե, այցի ժամկետը նախապես համաձայնեցվելու է քաղաքացիների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս