Բաժիններ՝

Կիմ Չեն Ինը ձերբազատվել է ձեռնափայտից

Kyodo News գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինը, ով ԶԼՄ-ների տվյալներով՝ վերջին շրջանում վիրահատել է կոճը, հոկտեմբերի կեսերից առաջին անգամ հանրության առջև երևացել է առանց ձեռնափայտի:

ԿԺԴՀ-ի Աշխատանքային կուսակցության պաշտոնաթերթ «Նոդոն Սինմունը» այսօր հրապարակել է բանակային հրամանատարության հետ Կիմ Չեն Ինի լուսանկարը, որում երևում է, որ նա առանց ձեռնափայտի է: Kyodo News-ը կարծում է, որ այդ լուսանկարը կոչված է ցուցադրել, որ ԿԺԴՀ-ի առաջնորդի կազդուրման գործընթացն ընթանում է առանց բարդությունների:

Կիմ Չեն Ինը հանրության առջև չէր երևացել սեպտեմբերի 3-ից, ինչն իր հերթին պատճառ էր դարձել նրա առողջության մասին բազմաթիվ լուրերի շրջանառման: Կիմ Չեն Ինը հանրության առջև երևաց միայն հոկտեմբերի կեսերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս