Բաժիններ՝

Երկիրը չպետք է ղեկավարվի կուլիսների հետևից. Մարգվելաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, Վիեննայում մեկնաբանելով իշխող «Վրացական երազանք» դաշինքում ծագած ճգնաժամը, հայտարարել է, որ երկիրը պետք է ղեկավարվի ուժեղ ինստիտուտներով և ոչ թե կուլիսների հետևից:

Մարգվելաշվիլին հայտարարել է, որ վերջին շրջանում ուշադիր հետևել է դաշինքում ծագած ճգնաժամին, սակայն լռություն է պահպանել, քանի որ կարծել է, որ դաշինքի սուբյեկտներն իրենց ռեսուրսներով պետք է հարթեն ստեղծված իրավիճակը:

Մարգվելաշվիլին ընդգծել է, որ Վրաստան վերադառնալուց հետո կներգրավվի իրավիճակի կարգավորման մեջ՝ ելնելով պետական շահերից. «Քաղաքական դիմակայությունը վտանգ է առաջացնում երկրի ինստիտուտների արդյունավետ գործելու, ինչպես նաև երկրի եվրաատլանտյան ինտեգրման համար, և որ ամենագլխավորն է՝ վրացական բանակի համար, որը մեր երկրի ինքնիշխանության երաշխիքն է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս