Գերմանիայի ԱԳՆ-ը բացառել է, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կարող են վերացվել շուտով
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի ընտրությունների ճանաչման մասին հայտարարելուց հետո բացառված է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղյալ հայտարարման հնարավորությունը: Այս մասին այսօր հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը:
Նրա խոսքերով՝ Բեռլինում կարծում են, որ Դոնբասում անցկացված ընտրությունները լեգիտիմ չեն և համարում են, որ դրանց անցկացումը խախտում է Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ մինսկյան համաձայնագրի դրույթները.
«Այդպիսի իրավիճակում կատարելապես հասկանալի չէ այն, որ Ռուսաստանը պաշտոնական հայտարարություններ է անում, որոնցում խոսք է գնում այսպես կոչված ընտրությունների նկատմամբ հարգանքի և անգամ դրանց ճանաչման մասին:
Դրա համար էլ այդպիսի իրավիճակում անհնար է վերացնել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները: Ավելին, իրավիճակի վատթարացման դեպքում պատժամիջոցները կարող են խստացվել»: