Օբաման ու Էրդողանը քննարկել են Քոբանիի հարցը

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:

Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է Սիրիայի հարցը և մասնավորապես Քոբանիի դեպքերն ու «Իսլամական պետության» առաջխաղացումը կասեցնելու հարցը: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում ապաստան է գտել 1.5 միլիոն սիրիացի փախստական, որոնցից մոտ 180.000-ը ներկայացնում են Քոբանի քաղաքը:

Օբաման ու Էրդողանը պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը՝ «Իսլամական պետության» դեմ համատեղ պայքարի համար: Նախագայները քննարկել են նաև Աֆղանստանում խաղաղության ու կայունության հաստատման հարցը:

Տեսանյութեր

Լրահոս