Վիճաբանություն սրճարանում
Սեպտեմբերի 29-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մաշտոցի պողոտայում գտնվող սրճարաններից մեկում տեղիունեցած վիճաբանության ժամանակ հաճախորդը ծեծել է 1990 թ. ծնված Արման Կ.-ին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրան մարմնական վնասվածքները պատճառել են 1993 թ. ծնված Գրիգոր Թ.-ն և 1985 թ. ծնված Գրիգոր Բ.-ն, որոնք բացատրական աշխատանքների շնորհիվ 2 օր անց ներկայացել են բաժին:
ՀՀ Ոստիկանություն