«Այն, ինչ արվում է՝ ճիշտ է արվում, իսկ թե ինչպես է արվում, մի փոքր խնդրահարույց է». Սուրեն Բեկիրսկին` հարկային փոփոխությունների մասին

«Ինչպես կենսաթոշակային բարեփոխումների ընթացքը, այնպես էլ՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների ընթացքն ինձ համար ունեն երկու կողմ` ինչ է արվում և ոնց է արվում: Այն, ինչ արվում է, ըստ իս` ճիշտ է, իսկ թե ինչպես է արվում՝ մի փոքր խնդրահարույց է, և հենց այդ հարցն է, որ զայրույթ ու հակընդդեմ շարժում է առաջացնում»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց ՀՀ թեթև արդյունաբերության գործատուների միության համանախագահ, «Տոսպ» ձեռնարկության ղեկավար Սուրեն Բեկիրսկին:

Նրա խոսքով` Հարկային բեռը թեթևացնելը միանշանակ փոքր և միջին բիզնեսի համար լուրջ անհրաժեշտ քայլ է, բայց կապել դա երկրորդ, երրորդ արդյունքից, որը հետո պիտի ստացվի, ըստ նրա` վտանգավոր է. «Ես ինքս այդ հարկային դաշտի մասնակից չեմ (աշխատում են ավելացված արժեքի հարկով), բայց ես կարող եմ ընդգծված ասել, որ իրական փաստաթղթով աշխատելը մեր շուկայում շատ դժվար է, քանի որ մատակարարները շատ անգամ ստիպված են գնի կամ քանակի հետ որոշ փոփոխություններ կատարել, իսկ դա անդրադառնում է վերջնական օգտագործողի վրա, որն էլ ստուգումների առաջին թիրախն է դառնում: Գործարարների մեծ մասը դրան ծանոթ են, և հենց դրա պատճառով էլ այս անհամաձայնության ալիքը բարձրացել է»:

Ըստ Ս. Բեկիրսկու` մարդկանց պետք է ընտրության հնարավորություն տրվի. պետք է մի քանի տարբերակներ մշակվեն և մարդկանց հետ փոխհամաձայնության գան:

 

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս