«Եթե 90-ականների նման թերագնահատենք պետության դերը, ապա քաոսը չի բացառվում»

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Հայաստանի տնտեսության ներկա զարգացումներից: «Թե՛ ներքին, թե՛ արտաքին տնտեսական հարցերն այսօր շատ արդիական ձևով են ներկայանում: ՀՀ անդամակցությունը ԵՏՄ-ին, ոչ միանշանակ գնահատվող տարրեր է պարունակում իր մեջ, որը բնականաբար անդրադառնալու է նաև տնտեսության գրեթե բոլոր հատվածներին, սկսած մենաշնորհների դեմ պայքարից, խոշոր, միջին և մանր, փոքր բիզնեսի հարցերից, նոր շուկաներ ձեռք բերելուն և այլն»,- ասաց նա:

Լրագրողների այն հարցին թե ի՞նչ մարտահրավերներ կարող են առաջանալ մեր տնտեսությունում՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, նա պատասխանեց, որ դրանք շատ տարբեր են՝ սկսած նրանից, թե ինչպես մենք պատրաստ կլինենք անդամակցությանը՝ ոչ միայն տեխնիկական ստանդարտների առումով, որովհետև դրանք արդեն ներդաշնակեցվել են և համաձայնեցվել ՄՄ անդամ մյուս երկրների հետ:

«Ավելի գլոբալ առումով՝ մենք կարող ենք ունենալ երկու ծայրահեղ սցենարներ: Նախ՝ հույս է առաջանում, որ մենաշնորհների դեմ պայքարը կարող է ավելի արդյունավետ լինել: Բայց չեմ բացառում նաև, որ կարող են լինել պայմանավորվածություններ՝ մենաշնորհների դեմ պայքարի փոխարեն:

Էներգակիրների ներթափանցման ճանապարհները դեպի Հայաստան ավելի դժվարանալու են, որովհետև Հայաստանը չի ունենալու արտաքին առևտրային քաղաքականություն վարելու հնարավորություն:

Պետության դերը պետք է արժևորվի հայ գործարարների կողմից, եթե 90-ականների նման թերագնահատենք պետության դերը, ապա քաոսը չի բացառվում:

Աշխատատեղերի կորուստ կարող ենք ունենալ՝ ավելացման փոխարեն: Պետական մակարդակով լավ մարկետինգ իրականացնելու դեպքում՝ հայկական ապրանքների արտահանումը և դրանց արտադրությունը կբազմապատկվի:

Տեսանյութեր

Լրահոս