Բաժիններ՝

Սի Ծինփինն արտերկիր մեկնող հայրենակիցներին կոչ է արել չաղտոտել միջավայրը

China News գործակալության փոխանցմամբ` Չինաստանի նախագահ Սի Ծինփինն իր հայրենակիցներին կոչ է արել արտասահմանյան այցերի ժամանակ չաղտոտել տվյալ երկրները, չուտել արագ պատրաստման սնունդ և չվնասել կորալյան խութերը:

Չինաստանի նախագահը Մալդիվներ կատարած այցի ժամանակ քննադատության է մատնել արտասահմանում չինացի զբոսաշրջիկների պահվածքը: Նա հայրենակիցներին խնդրել է դատարկ շշերը չնետել ջուրը, չվնասել կորալյան խութերը, չուտել արագ պատրաստման սնունդ և փոխարենն օգտվել այդ երկրների տեղական խոհանոցներից:

Մալդիվներում չինական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սի Ծինփինը կոչ է արել աշխատել տեղաբնակների աչքերում Չինաստանի իմիջի բարելավման ուղղությամբ: 2013 թվականին Չինաստանի մոտ 100 միլիոն քաղաքացի մեկնել է արտասահման, որոնցից 400.000-ը բաժին է ընկել Մալդիվներին:

Տարեկան կղզային այդ պետություն է այցելում 1.1 միլիոն մարդ, որոնց 1/3-ը չինացիներ են: Չինացի զբոսաշրջիկները հաճախ ավելորդ աղմուկ են հանում և փորձում են գումար խնայել ամեն մի մանրուքի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930