
Եվրախորհրդարանը Բաքվից պահանջել է դադարեցնել մարդու իրավունքների ոլորտում խախտումները` սպառնալով պատժամիջոցներով

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` Եվրախորհրդարանի անդամները բանաձև են ընդունել, որում դատապարտել են Ադրբեջանի իշխանություններին` երկրում մարդու իրավունքների պարբերաբար ու կոշտ իրավունքների համար:
Եվրախորհրդարանի մամլո ծառայության տարածած հայտարարության մեջ նշված է, որ Ադրբեջանում մասնավորապես հալածում են քաղաքական ակտիվիստներին ու անկախ մամուլիներկայացուցիչներին:
Բանաձևում հստակ պահանջ է ներկայացվում իրավապաշտպաններ Լեյլա ու Արիֆ Յունուսների, Ինթիգամ Ալիևի, Հասան Հուսեյնլիի ու Ռասուլ Ջաֆարովի անհապաղ ազատ արձակման մասին:
Բանաձևում ընդգծվում է, որ Ադրբեջանի հետ ԵՄ-ի համագործակցությունը պետք է լինի բազմակողմ և ներառի մարդու իրավունքների պաշտպանությունը: Փաստաթղթի ամբողջական տեքստը դեռ չի հրապարակվել:
Բացի այդ, Եվրախորհրդարանը Միջազգային օլիմպիական կոմիտեին կոչ է արել Ադրբեջանից պահանջել 2015 թվականին կայանալիք Եվրոպական խաղերի ժամանակ ապահովել խոսքի ազատություն:
Եվրախորհրդարանը նաև Եվրոպական խորհրդին կոչ է արել դիտարկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հնարավորությունը` խոսքի ազատություն չապահովելու դեպքում: