
Բարդ վիրահատության ենթարկված Գրանդ փղի կյանքը վտանգի տակ է

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` այսօր բարդ վիրահատության են ենթարկել Գրանդ անունով փղին` կոտրված ժանիքները հեռացնելու համար: Սակայն կենդանուն դեռ չի հաջողվում դուրս բերել արհեստական քնից:
Այս մասին հայտնել է Թբիլիսիի կենդանաբանական այգու մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ` ներկա դրությամբ տասնյակ մարդիկ պայքարում են փղի կյանքի համար: Հատուկ վիրահատության համար երեկ Վրաստան է ժամանել աշխարհահռչակ ատամնաբույժ Փիթեր Կերտեսը:
Ընդգծվում է, որ ժանիքների հեռացման վիրահատությունը բավական և լարված գործընթաց է, որը պահանջում է տասնյակ մարդկանց կյանքեր: Մեկ ժանիքի հեռացման վրա ծախսվում է մի քանի ժամ, իսկ նման վիթխարի կենդանու համար բավական ռիսկային է երկար ժամանակ արհեստական քնի մեջ մնալը:
Երկրորդ ժանիքի հեռացումը, ինչպես որ պլանավորված էր ավելի վաղ, չի հաջողվել: Ամենայն հավանականությամբ, Գրանդ փիղը երկրորդ անգամ կենթարկվի վիրահատության, ինչը տեղի կունենա 6 ամիս անց: