Բաժիններ՝

ԱՄՆ-ը «Սառը պատերազմի» տարիներին պլանավորել է ատոմային ռումբ պայթեցնել Լուսնի վրա

Newsweek պարբերականի փոխանցմամբ՝ ամերիկացիները «Սառը պատերազմի» տարիներին պլանավորել են ատոմային ռումբ պայթեցնել Լուսնի վրա, ինչպես նաև ցուցահանդեսի ժամանակ մի քանի ժամով հափշտակել խորհրդային լուսնային հրթիռը: Այս մասին են վկայել ամերիկյան հատուկ ծառայությունների գաղտնազերծված փաստաթղթերը:

ԱՄՆ-ը մտադրվել է Երկրի բնական արբանյակ Լուսնի վրա ծավալել ռազմաբազաներ, որտեղից էլ պլանավորել է հետևել մոլորակին ու տիեզերքին: ԱՄՆ-ը Saturn տիպի հրթիռների օգնությամբ ցանկացել է մինչև 1964 թվականի ավարտը 74 առաքելություն ուղարկել Լուսին:

Օգտակար բեռան մի մասը ցանկացել են օգտագործել լուսնային կամ մերձլուսնային բազաներ ստեղծելու համար: Ամերիկացիները պլանավորել են մինչև 1965 թվականի հունվարը ծավալել լուսնային բազաների կառուցում:

ԱՄՆ-ի այդ պլանները գնահատվել են 6 միլիարդ դոլար (1950-ական թվականների փոխարժեքով): Ամերիկացիները լուսնային բազայի ստեղծումը համեմատել են ատոմային ռումբի ստեղծման հետ: Եղել են Լուսնի վրա կամ նրա մերձակայքում ատոմային ռումբ նետելու գաղափարներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս