Բաժիններ՝

Մենք պետք է հաշվի առնենք, որ Ռուսաստանը մտել է շատ մահացու մի պայքարի մեջ. Հարություն Մեսրոբյան

Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը մարելու փոխարեն շարունակում է թեժանալ: Եվրամիության և ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ տնտեսության մի քանի ոլորտների են վերաբերում, այդ թվում՝ պետական նավթային ընկերություններին ու բանկերին, որոնք չեն կարող 30 օրից ավելի ժամկետով ֆինանսական միջոցներ ներգրավել արևմտյան կառույցներից: Ռուս վերլուծաբանները մատնացույց են անում ԵՄ-ին, որտեղ տնտեսական իրադրությունը ոչ բարվոք վիճակում է և ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցների հասցրած վնասը եվրոպական երկրներում միլիոններով են հաշվարկում: Ի՞նչ կարելի է ակնկալել ապագայում և ո՞ւր կհասցնի այս հակամարտությունը: Այս հարցերի շուրջ զրուցեցինք կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ:

 

– Պարոն Մեսրոբյան, Արևմուտքը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է կիրառել: Ըստ Ձեզ՝ ի՞նչ կարելի է սպասել այս հակամարտությունից:

– Մենք պետք է պատրաստ լինենք, որ սկսվել է երկարատև առճակատում, և այստեղ, փաստորեն, այդ բազմադարյա պայքարը՝ Արևմուտքի, Ռուսաստանի, Արևելքի հետ նոր թափ է առնում, քանի որ 15-20 տարի միաբևեռ աշխարհ էր: Ընդհանրապես, կառավարման իմաստով միաբևեռությունն անկայուն վիճակ է: Այն չի կարող երկար տևել և, բնականոն, առաջանում է 2-րդ, 3-րդ բևեռ և միշտ, երբ առաջանում են նոր բևեռներ, աշխարհը ցնցվում է: Դա բնական երևույթ է, և մենք պետք է պատրաստ լինենք, որ սա ամիսների սառը պատերազմ չէ, այլ բավականին երկար է տևելու:

Կարդացեք նաև

 

– Ինչքա՞ն:

– Մի քանի հիմնական պատճառներ կան, թե ինչու է այդ առճակատումը գնում: Արևմուտքն այնքան ժամանակ կլինի իշխող, քանի դեռ դոլարը լինի հզոր միջազգային արժույթ: Իսկ քանի որ հիմա միտումներ են գնում, որ և´ Ռուսաստանը, և´ Չինաստանը, և´ Իրանը և էլի մի շաք պետություններ, օրինակ՝ Լատինական Ամերիկայում, ուզում են դուրս գալ դոլարի ազդեցության տակից, դա մահացու մարտահրավեր է Արևմուտքին: Դա բնական է, որ բերելու է կատաղի առճակատման, իսկ ֆինասնական առճակատումները կարճատև չեն լինում: Սա՝ առաջին պատճառ: Երկրորդ պատճառը բնական պաշարաների համար պայքարն է: Արևմուտքն ամեն գնով փորձում է իր ազդեցությունը տարածել մեծ երկրների վրա՝ ՌԴ, Չինաստան, Բրազիլիա, Հնդկաստան և այլն, որովհետև այնտեղ են բնական պաշարները, որոնք Արևմուտքի համար ևս զարգացման հիմքն են: Բնական է, դրա համար էլ է պայքար գնում մայր բևեռների միջև: Դրա համար այստեղ մենք պետք է լուրջ մտածենք Հայաստանի ռազմավարության և մարտավարության վրա:

 

 

– «Արևմուտք» ասելով՝ ի՞նչ եք հասկանում՝ ԱՄՆ, Եվրոպա, թե երկուսը միասին: Ռուսական վերլուծաբաններն ասում են, որ այն, ինչ կատարվում է, ԱՄՆ-ի ձեռքի գործն է, քանի որ եվրոպական երկրներն առանձին-առանձին նույնպես դժգոհ են ստեղծված իրավիճակից:

– Հիմա ես Ձեզ իրականությունն ասեմ ինչն է. Եվրոպան պետք է բաժանել առնվազն 2 մասի՝ անգլոսաքսոնական աշխարհը՝ ի դեմս Մեծ Բրիտանիայի, որը դարեր շարունակ մի կողմից Եվրոպա է, մյուս կողմից միշտ դիստանցիա է պահել ցամաքային Եվրոպայից, և բուն ցամաքային Եվրոպան: Շատերը թյուր կարծիք ունեն, որ ԱՄՆ-ն է Արևմուտքի առաջնորդը, բայց դա այդպես չէ: Իրականում առաջնորդը Լոնդոնն է, իսկ Միացյալ Նահանգներն ուղղակի արտաքին հզորությամբ օգտագործվում են Լոնդոնի կողմից՝ շարունակելու համար իրենց անլգոսաքսոնական կառավարումն աշխարհում: Այսինքն՝ ԱՄՆ-ն անգլոսաքսոնական աշխարհի ձեռքին հզոր գործիք է: Բնական է, երբ ասում ենք Արևմուտք, դա միատարր չի, որովհետև միշտ եղել է ցամաքային Եվրոպայի և անգլոսաքսոնական աշխարհի ներքին մրցավազք: Ընդ որում՝ ցամաքային Եվրոպայում արդեն 2 դար պարբերաբար ի վերջո առաջնորդը դառնում է Գերմանիան: Եթե նայենք 19-րդ դարի կեսից՝ Բիսմարկի ժամանակներից մինչև հիմա, այդպես է: Եվրոպան այս կոնտեքստում պետք է դիտարկել: Անգլոսաքսոնական աշխարհը՝ Բրիտանական կայսրությունը ներկայումս էլ գոյություն ունի, ուղղակի այլ ձև է ընդունել, դրա հզոր գործիքը՝ ԱՄՆ-ը, Կանադան, Ավստրալիան և մյուսները միասին արդեն անգլոսաքսոնական աշխարհի ամոբողջական պատկերն է: Բայց հենց հարց է առաջանում Ռուսաստանի և Արևելքի հետ առճակատման, այդ ժամանակ որոշ չափով Արևմուտքը, այդ անգլոսաքսոնական աշխարհը և ինչ-որ չափով ցամաքային Եվրոպան կոնսոլիդացվում են, քանի որ իրենց համար ավելի մեծ մրցակից կա՝ և´ հզորությամբ, և´ բնական պաշներով, և´ տարածքներով: Այս շրջանում տեղի ուենցավ հետևյալը՝ Ռուսաստանը փորձեց հետ վերցնել 2-րդ բևեռի մենաշնորհը և դուրս է եկել առաջին գիծ, իսկ Չինաստանը այս ընթացքում արտաքնապես պասիվ է, բայց ներքուստ իր հնավարությունները զարգացնում է, և առաջին գիծ դուրս չի եկել:

 

– Նման պայմաններում Հայաստանի դիրքորոշումն ինչպիսի՞ն պետք է լինի:

– Հայաստանը ոչ մի բլոկերի մեջ չպետք է մտնի, ո´չ ԵՄ-ի, ո´չ էլ ՌԴ-ի հետ կապված տարբեր միությունների՝ ՄՄ, ԵՏՄ: Հայաստանը իրականում պետք է ձգտի հնարավորինս սերտ կապեր ունենալ բոլոր բլոկերի հետ և չմտնի ոչ մի բլոկի մեջ: Հաճախ ասում են՝ նման բան մեզ թույլ չեն տա, բայց տպավորությունն այնպիսին է, թե գիշերը քնում մտածում են՝ ոնց ոչ մի բլոկի մեջ չմտնենք, մեզ էլ համոզում են: Մեզ մոտ ներքին ստրկամիտ հոգեբանությունը բերում է նրան, որ մենք միշտ փնտրում ենք փեշեր ու հենց փնտրում ենք փեշեր, միշտ ունենում ենք ավելի շատ ընդդիմադիր պետություններ, քան եթե մենք ավելի հավասարակշիռ քաղաքականություն վարեինք: Եվ, դժբախտաբար, ներքին աշխարհում մենք էլի խելք չենք հավաքում: Ի՞նչ իմաստով. տարբեր ՀԿ-ներ կան, որ նստած են գրանտային ասեղների վրա, գլուխը կախած Արևմուտքի քարոզն են անում և, կարծես, Արևմուտքի փաստաբանը լինեն, որն ինձ համար անընդունելի է, ինչպես նաև անընդունելի է, երբ ասում են, որ առանց Ռուսաստանի մենք կորած ենք: Տպավորությունն այնպիսին է, որ եթե մենք ինչ-որ բլոկի մեջ չմտնենք, բոլորը մեզ հետ թշնամանալու են: Բոլոր հարցերում միշտ պետք է դիվերսիֆիկացված մոտեցում լինի՝ կենցաղից սկսած, մինչև պետության քաղաքականություն: Ժողովուրդն ասում է՝ բոլոր հավկիթները մի զամբյուղում մի դիր, իսկ չգիտես ինչու, արտաքին քաղաքակնությունում դնում ենք, ներքին քաղաքականության մեջ օլիգարխների երեսից դնում ենք: Ախր, մենք ինքներս ենք ընտրում շատ վտանգավոր ճանապարհ, հետո ասում ենք՝ հայի բախտ: Բայց դա հայի բախտ չի, հայկական, այսպես կոչված, էլիտայի խելքն է՝ լինի ըդդիմադիր, թե ինշխանական: Իրականում մենք էլիտա չունենք: Մի հարցի վրա պետք է ուշադրություն դարձնենք: Մենք ունենք շատ ավելի մեծ հնարավորություն, քան  սևեռվել Ռուսաստանի կամ Արևմուտքի վրա: Մենք պետք է հաշվի առնենք, որ ՌԴ-ն մտել է շատ մահացու մի պայքարի մեջ, որը դեռ հարցական է, թե ինչպես է ավարտվելու: Իսկ այն «արևմտամետները» որ ասում են, թե Ռուսաստանը շուտով կծնկի, թող պատմություն սովորեն: Ռուսաստանը շատ ավելի սարսափելի վիճակներում է եղել և հաղթահարել է դրանք: Իսկ մենք պետք է հասկանանք, որ այս նորագույն աշխարհում խաղացողները շատ ավելի շատ են՝ նույն Իրանը, Չինաստանը հետարքրքված են Հայաստանով: Այստեղ խնդիրն այն է, թե մենք մեզ ինչպես ենք դիրքավորելու՝ որպես կառավարման օբյե՞կտ, թե՞ կառավարման սուբյեկտ: Եթե կառավարման օբյեկտ ենք, լինելու է այն, ինչ լինելու է՝ փնտրելու ենք փեշեր, իսկ եթե կառավարման սուբյեկտ ենք ՝պետք է գեներացնենք մեր ներքին քաղաքականությունը, որը միանգամից կազդի արտաքին քաղաքականության վրա և, ըստ այդմ, մեր գինը կսկսի բարձրանալ: Կռացնողի նկատմամբ շատ ավելի արհամարհական է վերաբերմունքը, քան եթե կողքինները տեսնում են, որ դու ունես ոչ միայն շահեր, այլ այդ շահերը հետապնդելու կամք: Այն ժամանակ կամաց-կամաց կփորձեն մեզ հետ ինչպես հավասարը հավասարի հետ խոսել: Երբ մենք փորձում ենք փեշեր գտնել, ասել, որ մենք թույլ ազգ ենք և այլն, բնականաբար, դա տեսնում են արտաքին ուժերը և մեզ հետ վերաբերում են ինչպես ստորադասի հետ: Այս գաղափարը պետք է մեր մեջ ունենանք: Ինչո՞ւ եմ ասում էլիտա չունենք, որովհետև վիզ ծռողը չի կարող էլիտա լինել: Դա առանց ապացույցի է: Ինչպես կարող է խավը՝ կապ չունի իշխանական, թե ընդդիմադիր, ամեն անգամ ասել՝ մենք փոքր ազգ ենք, և ի դեմս ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ռուսաստանի կամ մեկ այլ երկրի, հովանավոր փնտրի ու իրեն անվանի էլիտա: Ամոթ է: Ստրուկը որտե՞ղ է էլիտա լինում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս