Բաժիններ՝

Ռուսաստանի տնտեսական խնդիրները կարող են ավելի խորանալ. Moody’s

ԱՄՆ-ի և Եվրամիության նոր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, որոնց մասին հայտարարվեց նախորդ շաբաթ, բացասաբար կազդեն ՌԴ վարկունակության վրա։ Այս կարծիքին են Moody’s Investors Service վարկանիշային ընկերության մասնագետները։

Ըստ Moody’s-ի, նոր պատժամիջոցները ճնշում են գործադրում տնտեսական աճի երկարաժամկետ պոտենցիալի վրա և կարող են վատթարացնել ՌԴ ֆիսկալ արտաքին դիրքերը, որոնք հանդիսանում էին այս երկրի վարկունակության հիմնական ուժեղ կողմերը։

Այս պահի դրությամբ Ռուսաստանի սուվերեն վարկանիշը Baa1 է՝ բացասական կանխատեսամբ։

 

Ըստ գործակալության՝ ֆինանսական շուկաներում ներդրողները կորցրել են հետաքրքրությունը ռուսաստանյան թողարկողների պարտատոմսերի նկատմամբ։

Գործակալության մասնագետները նաև համոզված են, որ նոր պատժամիջոցների հետևանքով կապիտալի արտահոսքը Ռուսաստանիծ կմեծանա։ Սպասվում է նաև ռուբլու հետագա թուլացում։

Սակայն սա դեռ ամենը չէ։ Ռուբլու թուլացման և ներմուծման սահմանափակումների պատճառով կարագանա նաև գնաճի տեմպը։ Ըստ Moody’s-ի, 2014թ. գնաճը կկազմի ՌԴ Կենտրոնական բանկի կանխատեսած 4-5%-ից ավելի բարձր։ Օրինակ, սպառողական գների ինդեքսը արդեն օգոստոսին հասել է 7.6%-ի։

Գործակալությունում համոզված են, որ եթե պատժամիջոցները չհանվեն, ապա Ռուսաստանի տնտեսական խնդիրներն ավելի կխորանան և բացասաբար կազդեն վարկունակության վրա նաև երկարաժամկետ հեռանկարում։

Հիշեցնենք, որ  Եվրամիությունը ցանկանում է արգելք դնել ռուսաստանյան 5 պետական բանկերի (Сбербанк, ВТБ, ВЭБ, Газпромбанк, Россельхозбанк) և 3 խոշոր էներգետիկ ընկերությունների (Роснефть, Газпром нефть и Транснефть) ֆինանսավորման վրա։ Նշված ընկերությունների նոր պարտատոմսերի և բաժնետոմսերի շրջանառության վրա դրված արգելքը խստացվել է. առավելագույն ժամկետայնությունը 90 օրից նվազեցվել է մինչև 30 օր։

Ուրբաթ օրը պատժամիջոցների նոր փուլի մասին հայտարարեց նաև ԱՄՆ-ը։ Դրանք վերաբերում են ռուսաստանյան բանկերին, պաշտպանական ոլորտի և նավթարդյունաբերական ընկերություններին։ Ամերիկյան ընկերություններին արգելվել է նավթի հետախուզման համար օգտագործվող սարքավորումներ վաճառել խոշորագույն ռուսաստանյան ընկերություններին (Газпром, ЛУКойл, Газпромнефть, Сургутнефтегаз, Роснефть):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս