Ռուսաստանը չի փոխում Վրաստանի ու Ուկրաինայի ճակատագրերը վճռելու իր նպատակը. Մարգվելաշվիլի

BBC-ին տված հարցազրույցի ժամանակ Մեծ Բրիտանիայում գտնվող Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանը չի փոխում Վրաստանի ու Ուկրաինայի ճակատագրերը վճռելու իր նպատակը.

«2008 թվականի օգոստոսին թույլ տրված սխալները չեն փոխում Վրաստանի ու Ուկրաինայի ճակատագրերը վճռելու Ռուսաստանի նպատակները, քանի որ մենք ժամանակին հանդիսացել ենք ԽՍՀՄ-ի մասը, և դա մեկ սցենար է:

2008 թվականին Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները և ներկայումս Ուկրաինայում ընթացող իրադարձությունները մեկ սցենարի մաս են, և այդ մասին խոսում են հետխորհրդային երկների բազմաթիվ ներկայացուցիչներ»:

Տեսանյութեր

Լրահոս