Բաժիններ՝

Նիհարելը կարող է դառնալ դեպրեսիայի պատճառ

Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ սննդակարգը փոխելու միջոցով ավելորդ կիլոգրամներից ազատվող մարդիկ ավելի հաճախ եմ իրենց դժբախտ զգում և առավել շատ են ենթակա դեպրեսիայի ռիսկի: Այս մասին, ըստ doctors.am-ի՝ գրում է The Daily Mail պարբերականը: Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները գտնում են, որ սննդակարգին հետևող մարդկանց մոտ գերակշռում է այն խաբկանքը, որ նիհարելուց հետո իրենց կյանքը լիովին կփոխվի: Արդյուքնում փոխվում է միայն քաշը, իսկ նրանք հիասթափություն են ապրում: Այդ իսկ պատճառով նման մարդիկ գրեթե երկու անգամ ավելի շատ են տառապում տխրությունից և մենակությունից: Բացի այդ, սննդակարգը փոխելը արդեն իսկ բարդ փորձություն է, ինչն ինքնին կարող է փոխել մարդու էմոցիոնալ ֆոնը:

Հետազոտությանը մասնակցել են 50 տարեկան կամ ավելի բարձր տարիքի՝ հավելյալ քաշ և ճարպակալում ունեցող 2000 մարդ: Գիտնականներն ամրագրել են նրանց քաշը և խնդրել, որպեսզի նրանք պատասխանեն այն հարցին, թե քանի անգամ են զգացել տխրություն, մենակություն և անտարբերություն: Չորս տարի անց կամավարների մոտ 14%-ը նվազցրել էր իր քաշը 5%-ի չափով և ավելին, ինչը դրական ազդեցություն էր թողել նրանց առողջական վիճակի վրա: Զարկերակային ճնշումը և արյան մեջ վնասակար ճարպաթթուների քանակը նվազել էր, սակայն նրանց մոտ դիտվել է տրամադրության անկում: Քաշ կորցրած կամավորների մոտ դեպրեսիայի զարգացման ռիսկը մեծացել է 78%-ով: Գիտնականները բացառել են հիվանդությունները և ընտանեկան իրավիճակները որպես դեպրեսիայի պատճառ: Այնուհանդերձ, արդյունքները կարող են ունենալ նաև այլ բացատրություն: Հնարավոր է, որ հետազոտությանը մասնակցել են արդեն իսկ դեպրեսիայով տառապող մարդիկ, ինչն էլ նիհարելու պատճառ է հանդիսացել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս