Ամերիկացի սենատորներն իրենց նամակում մտահոգություն էին հայտնել Վրաստանի նախկին իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների դեմ դատական հնչեղ գործընթացների կապակցությամբ:
«Եթե այդ մարդիկ շատ են ցանկանում, թող մեկնեն գյուղեր, պարեկություն սահմանեն գյուղացիների կողքին, ոգին բարձրացնեն, նրանց կողքին լինեն, բայց առաջնագծում մենք նման խնդիր չունենք եւ մեր անձնակազմով կատարում ենք մեր առջեւ դրված խնդիրներն ու պարտականությունները»: Ավելին՝ թեժ գծում կանգնած զորամասի հրամանատարը կարծում է, որ կամովին սահման մեկնողները կարող են նույնիսկ խանգարել այնտեղ կանգնածներին»։
Այս մասին հայտնել է Նազարբաևի մամուլի ծառայությունը:
Փաստորեն, Ս.Սարգսյանին թվում է, թե ադրբեջանցի իր գործընկերը Հայաստանի մասին կարծիք է կազմում միայն ու միայն ընդդիմության ելույթներից: Ավելին՝ նրան թվում է, թե ադրբեջանցիները գլխի չեն ընկնում Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակին ծանոթանալ, օրինակ, ՀՀ պետական գերատեսչությունների կայքերից, պաշտոնական վիճակագրությունից կամ տեղեկատվության այլ աղբյուրներից:
Ոստիկանության ներկայացուցիչների խոսքերով՝ «Օսկարի» 63-ամյա դափնեկիրն ինքնասպանություն է գործել:
Բարաք Օբաման աջակցել է Իրաքի նոր վարչապետի պաշտոնում Հեյդար ալ-Աբադիի նշանակումը:
Այս մասին հայտնել է ԵՄ-ի բարձրաստիճան մի պաշտոնյա:
«Samsung Electronics Baltics»-ի հաղորդակցության մասնագետները բջջային հեռախոսից օգտվելու կանոններ են առաջարկում, որոնք, ըստ նրանց, շատ բնական են եւ ջանքեր չեն պահանջում:
YouTube-ում տեղադրված անսովոր տեսանյութի հեղինակը Հյուգո Կորնելիերն է, ով յոթ տարի շարունակ ամեն օր նույն ռակուրսով «սելֆի» է արել: Առաջին լուսանկարն արվել է, երբ նա 12 տարեկան էր:
Նա միաժամանակ գտնում է, որ բանակցային սեղանի շուրջ Ադրբեջանի նախագահի արած հայտարարությունները հիմք ընդունել պետք չէ, քանի որ սահմանին հակառակորդի գործողությունները բոլորովին այլ բան են փաստում. «Հիմք ընդունել Ալիևի ասածնե՞րը… ուղղակի Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ կողմերն արտահայտվել են խաղաղ կարգավորմամբ հարցը լուծելու: ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում Արցախն ունի իր դիրքորոշումը, միայն թե դրանք արցախյան կողմը պատրաստ է ներկայացնելու բանակցային սեղանի շուրջ»,- գտնում է Արցախի վարչապետը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս. թ. օգոստոսի 13-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 14-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դ.Անհաղթի 6, 8, 10, 12, 14, 16, 18, 23/1 համարների, Ուլնեցու փողոցի հանրակացարանի թիվ 5-8 մասնաշենքերի, Ուլնեցու փողոցի մասնավոր տնատիրությունների, Երիտասարդական հիմնադրամի հանրակացարանի, Դ. Կանայանի անվ. ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ջրամատակարարումը:
Օրերս համացանցում մեծ տարածում գտած տեսանյութում Ֆրանսիայի հյուսիս-արևելքում գտնվող Նանսի քաղաքում բավականին անսովոր ու ստորացուցիչ հանգամանքներում կալանավորված այնուհետև Հայաստան արտաքսված ընտանիքի դաժան տեսարանը բուռն արձագանք ստացավ: Ականատես հարեւանի կողմից բջջային հեռախոսով նկարահանված տեսանյութը լայնորեն տարածվեց ինչպես հայկական, այնպես էլ ֆրանսիական ամենահայտնի լրատվամիջոցներում:
Մեր այն հարցին, թե հայ-ադրբեջանական սահմանում տիրող լարվածությունն այդ հանդիպումից հետո չի՞ թուլանա, քաղաքագետը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ այդ լարվածությունը ոչ թե չի թուլանա, այլ թուլացել է արդեն, սակայն որոշակի մանր ընդհարումների պետք է սպասել ու սպասել բավականին երկար ժամանակ: Առհասարակ, մենք պետք է սովորենք, որ նման դեպքերը պարբերաբար կատարվելու են, սակայն պատերզմական իրավիճակ ինձ թվում է՝ արդեն չկա»: