Խորհրդային մտածողության գերիները. «Ժողովուրդ»

««Ադրբեջանի նախագահը մշտապես ասում է, որ Հայաստանում գրեթե մարդ չի մնացել, Հայաստանը կործանման եզրին է և այլն, շատ պարագաներում նա կրկնում է մեր, այսպես ասած, որոշ ընդդիմադիրների կարծիքները: Ուզում եմ ասել, որ այդպիսի վերաբերմունքը ոգևորում է ադրբեջանցիներին: Ուղղակի իմ խնդրանքն է մեր ընդդիմադիրներին` որոշ դեպքերում և որոշ հարցերի շուրջ լինել զուսպ»,- երեկ «Արմնյուզ» հ/ը-ին տված հարցազրույցում նման ցնցող հայտարարություն է արել Սերժ Սարգսյանը»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.

«Փաստորեն, Ս.Սարգսյանին թվում է, թե ադրբեջանցի իր գործընկերը Հայաստանի մասին կարծիք է կազմում միայն ու միայն ընդդիմության ելույթներից: Ավելին՝ նրան թվում է, թե ադրբեջանցիները գլխի չեն ընկնում Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակին ծանոթանալ, օրինակ, ՀՀ պետական գերատեսչությունների կայքերից, պաշտոնական վիճակագրությունից կամ տեղեկատվության այլ աղբյուրներից:

Միգուցե ինքն էլ Ադրբեջանի մասին է այդպես տեղեկություններ իմանում: Եթե Ս.Սարգսյանն իրոք անկեղծ էր իր խոսքերում, ուրեմն՝ կարելի է ցավակցել ժողովրդին, որ նախագահի պաշտոնը զբաղեցնողն այդպես է մտածում: Բայց շատ հավանական է, որ խորհրդային տարիներին կուսակցական բարձր պաշտոններ զբաղեցրած Ս. Սարգսյանի մոտ ԵՏՄ-ին ինտեգրվելիս արթանցել են հին սովորույթները.

ԽՍՀՄ իշխանություններն էլ Արևմուտքին չուրախացնելու համար թաքցնում էին բացասական երևույթների, անգամ բնական աղետների մասին տեղեկատվությունը՝ հաղորդելով միայն բարի լուրեր»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս