Բաժիններ՝

Նազարբաևն ու Լուկաշենկոն քննարկել են ԵՏՄ-ին Հայաստանի ու Ղրղզստանի միանալու հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի ու Բելառուսի նախագահներ Նուրսուլթան Նազարբաևն ու Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ հեռախոսազրույց են միմյանց հետ: Այս մասին հայտնել է Նազարբաևի մամուլի ծառայությունը:

Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը և եվրասիական «եռյակի» (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) երկրների ու Կիևի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում անցկացնելու հնարավորությունը:

Երկու երկրների նախագահները քննարկել են նաև ղազախա-բելառուսական համագործակցությանն առնչվող հարցեր: Բացի այդ, նրանք կարծիքներ են փոխանակել Եվրասիական տնտեսական միության զարգացման շուրջ, այդ թվում նաև քննարկել են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի վավերացման և դրան Հայաստանի ու Ղրղզստանի միանալու հարցերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս