Բաժիններ՝

ԵՄ-ը ցանկանում է կանխել լատինամերիկյան երկրների կողմից ՌԴ-ին գյուղմթերք մատակարարելը

Բրիտանական  The Financial Times թերթի փոխանցմամբ՝ ԵՄ-ը պլանավորում է բանակցություններ վարել լատինամերիկյան մի շարք երկրների և մասնավորապես Բրազիլիայի ու Չիլիի հետ, որոնց ժամանակ փորձելու է նրանց համոզել՝ զերծ մնալու Ռուսաստանին իրենց գյուղատնտեսական արտադրանքը մատակարարելուց:

Այս մասին հայտնել է ԵՄ-ի բարձրաստիճան մի պաշտոնյա: Թերթի տվյալներով՝ Բրազիլիան մոտ 90 մսի կոմբինատի հանձնարարել է անհապաղ սկսել թռչնամսի, խոզի մսի ու տավարի մսի մատակարարումները Ռուսաստանին, իսկ Չիլին հուսով է, որ կօգտվի Եվրոպայից ձկի ներկրմնան վրա Ռուսաստանի դրած բեռնարգելքին: Այդ ամենը մտահոգություն է առաջացրել Բրյուսելում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս