Վայրկյանների ընթացքում կարելի է տեսնել, թե ինչպես է պատանին երիտասարդ դառնում (տեսանյութ)
Տեսանյութը, որը կազմված է երիտասարդի բազմաթիվ «սելֆիներից», ցույց է տալիս, թե ինչպես է պատանին րոպեների ընթացքում վեր ածվում երիտասարդի, գրում է The Telegraph-ը:
YouTube-ում տեղադրված անսովոր տեսանյութի հեղինակը Հյուգո Կորնելիերն է, ով յոթ տարի շարունակ ամեն օր նույն ռակուրսով «սելֆի» է արել: Առաջին լուսանկարն արվել է, երբ նա 12 տարեկան էր: Տեսանյութում վայրկյանների ընթացքում կարելի է հետեւել, թե ինչպես է պատանին երիտասարդ դառնում: