Բաժիններ՝

Հեռախոսային էթիկետ. ինչպե՞ս օգտվել բջջային հեռախոսից

«Samsung Electronics Baltics»-ի հաղորդակցության մասնագետները բջջային հեռախոսից օգտվելու կանոններ են առաջարկում, որոնք, ըստ նրանց, շատ բնական են եւ ջանքեր չեն պահանջում, հատկապես որ ժամանակակից բջջային հեռախոսները մեծ հնարավորություններ ունեն:

Այսպիսով, ինչպե՞ս խոսել հեռախոսով զրուցակցի հետ եւ հանրային վայրերում.

Քաղաքավարի խոսք

Այս կանոնը գործում է ցանկացած իրավիճակում. կարեւոր է խոսել գրագետ` օգտագործելով կոռեկտ բառապաշար:

Հարգեք զրուցակցի ժամանակը

Եթե զրույցի ընթացքում պարզվում է, որ հարկավոր է շտապ գործերով զբաղվել, զրուցակցին երկար սպասեցնել մի տվեք:

Լիակատար ուշադրություն

Ուշադրությունը նաեւ հարգանքի նշան է, ուստի զրույցի ժամանակ կողմնակի գործերով խորհուրդ չի տրվում զբաղվել:

Հարգանք` դիմացինի նկատմամբ

Խուսափեք խանութի վաճառասեղանի մոտ, բանկում, ռեստորանում հեռախոսով խոսելուց, երբ ձեզ սպասարկում են:

Հաշվի առնել իրավիճակը

Խուսափեք տրանսպորտում կամ վերելակում հեռախոսով անձնական հարցեր քննարկելուց: Մի կողմից` խախտում եք ուրիշների անդորրը, մյուս կողմից` ձեր անձնական կյանքը դարձնում եք հանրային քննարկման առարկա:

Անվտանգություն` ճանապարհին

Թե վարորդներին, թե հեծանվորդներին եւ թե հետիոտներին խորհուրդ չի տրվում ճանապարհին օգտվել հեռախոսից:

Անջատեք հեռախոսը

Առօրյա կյանքում լինում են իրավիճակներ, երբ հեռախոսը պետք է անջատել, քանի որ անձայն ռեժիմը, վիբրացիան կարող են տեղին չլինել կարեւոր հանդիպումների ժամանակ:

Լռություն` ճաշի ժամանակ

Եթե դուք մենակ եք ճաշում եւ օգտվում եք հեռախոսից` դա թույլատրելի է, եթե միայնակ չեք, դա կարող է անքաղաքավարի թվալ:

Հեռախոսը` որպես այցեքարտ

Մինչ երաժշտություն կամ ֆոնային նկար ընտրելը` մտածեք, արդյոք դրանք տեղին կլինեն բոլոր իրավիճակներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս