« Բիզնես միջավայրը հավասարակշռությունից դուրս է եկել». «Արկոլադ»-ի տնօրեն

«Այսօր բիզնես միջավայրը հավասարակշռութունից դուրս է եկել, կարծես, աշխարհի վերջը լինի: Աղետալի վիճակ է վճարումների առումով: Այսինքն՝ ապրանքը վերցնում են ու չեն վճարում: Պարկեշտ գործընկերները քիչ են»,- 168.am-ի հետ զրույցում ասել է «Արկոլադ» ՓԲԸ-ի հիմնադիր տնօրեն Էմիլ Հարությունյանը:

Նա նաև նշել է, որ լուրջ խնդիր կա տեղական մատակարարների հետ: «Երբ իրենց մոտ արտադրությունը պակասում է, առանց մտահոգվելու պայմանավորվածությունները խախտում են: Օրինակ՝ մենք հիմա չրով ապրանք գրեթե չենք արտադրում, որովհետև մատակարարը պայմանավորվածությունը չի կատարել: Մինչդեռ գյուղացիները մեզ հետ աճել են, 9 տարի աշխատել ենք միասին, և այժմ վատ դրության մեջ ենք հայտնվել: Դա գալիս է նրանից, որ իրենց թվում է, թե այս տարի ծիրան չկա, կարող են ամենավատ ձևով վարվել: Բայց այս տարի ծիրան չկա, հաջորդ տարի կլինի: Չի կարելի ծայրահեղ վարքագիծ դրսևորել: Այդ առումով շուկան թերզարգացած է, առաջարկը կապ չունի պահանջարկի հետ: Պահանջարկը շատ է, բայց կայուն առաջարկ պետք է լինի, որ կարողանան պահանջարկն էլ մեծացնել, ոչ թե 100 կգ առաջարկեն ու ասեն պահանջարկ չկա: Բնական է, որ 100 կգ-ին պահանջարկ չի լինի: Դա շուկայի մակարդակ է, իսկ զարգանալու համար պետք է կայուն առաջարկ լինի: Իսկ իրենք չեն աշխատում այդ ուղղությամբ»,- ասել է Էմիլ Հարությունյանը:

Էմիլ Հարությունյանի հետ ամբողջական հարցազրույցը՝ ավելի ուշ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031