Տոտալիտար մտածողության հիմքերը. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. Երեկ փողոցում մի ինքնուս «փորձագետ», դիմելով ինձ, հանդես եկավ հետեւյալ մեկնաբանությամբ.

«Տենում ես, չէ՞, էդ Պորոշենկոն ամերիկացիների հետ ինչեր է անում՝ ինչքան արյուն են թափում: Յանուկովիչն էր սխալ՝ էն ժամանակ, որ էդ ֆաշիստները գլուխ էին բարձրացնում, պիտի բռներ դրանց ու կոխեր կուտուզկեն, որ չթպրտային՝ էդքան մարդ չէր զոհվի»:

Մի խոսքով՝ այդ «մեկնաբանն» ամեն երեկո նայում է ռուսաստանյան ալիքները, որոնք ագրեսիվ ձեւով մարդկանց գլուխներն են մտցնում հենց այդ տեղեկատվությունն ու այդ գաղափարները: Գումարած խորհրդային կարոտախտը, գումարած Ռուսաստանի նկատմամբ գենետիկ համակրանքը:

Եթե իմ այդ զրուցակիցը նույն իրադարձություններին հետեւեր համացանցով, ապա գուցե ավելի բազմաշերտ պատկեր կունենար: Բայց խոսքը ռուս-ուկրաինական պատերազմի մասին չէ, որտեղ կողմերն իրար արյուն են թափում, եւ ես, օրինակ, ինձ վրա պատասխանատվություն չէի վերցնի՝ որոշելու, թե ում դատն է ավելի արդար: Խոսքը «կուտուզկայի» գաղափարի մասին է, որը, վստահ եմ, մեր համաքաղաքացիներից շատերի կողմից դիտվում է որպես որեւէ իրադարձության բացասական հետեւանքները կանխարգելելու միջոց:

Այդ գաղափարը նույնպես «գենետիկական» ծագում ունի: Երբ 30-ական թվականներին «խիստ կեցվածքով» երիտասարդները ներխուժում էին հարեւանի բնակարան, խուզարկում այն եւ անհայտ ուղղությամբ տանում ամբողջ ընտանիքը, այն հարեւանները, որոնց դեռեւս չէին տարել, հանգստացնում էին իրար՝ «մեր երկրում հենց այնպես մարդկանց չեն ձերբակալում»: Հետո, իհարկե, իրենց էին «հենց այնպես» ձերբակալում:

Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։

 

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս