«Էրեգ լավ էր քանց վուր էսօր». «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմգավիր Արամ Աբրահամյանը իր այսօրվա խմբագրականոմ գրում է.

«Դեպրեսիայի մեջ ընկնելու ամենակարճ ճանապարհը անցյալի իդեալականացումն է: Հենց որ մենք սկսում ենք ինքներս մեզ և ուրիշներին ներկայացնել մեր մանկությունը, պատանեկությունը կամ երիտասարդությունը՝ որպես չընդհատվող հաճույքների և վայելքների շղթա, որից, ավաղ, այս հասուն տարիքում ստիպված ես հրաժարվել` այդ պահին «դարդոտվելը» մեկից մեկ է:

70-ն անց մարդկանց մի մասը հույս ունի, որ եթե Հայաստանում իշխանության գան կոմունիստները կամ/և վերականգնվի Խորհրդային Միությունը (երկու ենթադրություններն էլ ֆանտաստիկայի ժանրից են), ապա Լենինականի երշիկը կդառնա 4 ռուբլի 50 կոպեկ, իսկ նվազագույն աշխատավարձը կդառնա 120 ռուբլի:

Իսկ ամենակարևորը` նրանք կդառնան 30-40 տարեկան` այդ տարիքին հատուկ առողջությամբ և կայտառությամբ:

Նրանք, ովքեր հարստացել են Ռոբերտ Քոչարյանի օրոք, պնդում են, որ «այն ժամանակ երկիրը զարգանում էր»: Հավանաբար, նվազագույն աշխատավարձը 1000 դոլար էր կամ հացի գինն էր 10 դրամ: Կամ` արտագաղթ չկար: Կամ էլ` ժողովրդավարությունն էր ծաղկում: Եվ հիմա, եթե նորից Քոչարյանը գա, նրանք 10 տարով կերիտասարդանան և նոր թափով կհարստանան: Ճիշտ է, ինքը` երկրորդ նախագահն այդ պատրանքները, հավանաբար, չի կիսում` նրա թոռնիկը ծնվել է Միացյալ Նահանգներում և, հետեւաբար, մեխանիկորեն դարձել է ԱՄՆ քաղաքացի: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Քոչարյանը Հայաստանի հետ իր ապագան չի կապում:

Այդ ամենն, իհարկե, չի նշանակում, որ կոմունիստների կամ անկախ Հայաստանի երեք նախագահների օրոք լավ բաներ չեն եղել կամ չկան: Պարզապես պետք չէ անցյալն իդեալականացնել` անցյալում կարելի է գտնել թե դրական ևթե բացասական երևույթներ: Հակառակը մտածելը դեպրեսիայի բուն է»:

Ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս