Բաժիններ՝

Թուրք մրցավարը կարող էր հաշվել Արգենտինայի հետ խաղում հոլանդացիների խփած առաջին 11 մետրանոց հարվածը. The Guardian (տեսանյութ)

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ Հոլանդիայի ու Արգենտինայի հավաքականները Բրազիլիայում անցկացվող Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ խաղում միմյանց հետ մրցել են հուլիսի 10-ին: Հանդիպումը հետխաղյա 11 մետրանոց հարվածներով (4:2) շահել է Արգենտինայի հավաքականը՝ դուրս գալով եզրափակիչ:

Հոլանդիայի հավաքականից առաջին 11 մետրանոց հարվածն իրացրել է կենտրոնական պաշտպան Ռոն Վլարը: Սակայն Արգենտինայի հավաքականի դարպասապահ Սերխիո Ռոմերոյին հաջողվել է հետ մղել նրա հարվածը: Եվ այնուամենայնիվ, հեռուստատեսությամբ չի հեռարձակվել, թե հետագայում ինչպես են զարգացել իրադարձությունները:

Ռոմերոյի կողմից Վլարի հարվածը հետ մղելուց հետո գնդակը հայտնվել է դարպասապահի հրապարակի գծի շրջանում, սակայն հետո փոխել է իր ուղղությունը և հայտնվել դարպասում: Ռոմերոն այդ ժամանակ արդեն կանգնած չէր դարպասում և ցնծում էր հարվածը հետ մղելու համար:

Դրանից հետո Վլարը մոտեցել է թուրք մրցավար Ջունեյթ Չաքըրին, սակայն նա չի հաշվել գոլը: Բրիտանացի լրագրողները You Tube վիդեոհոսթինգում գտել են երկու տեսանյութ, որոնցում պատկերված է այդ ամենը:

Սակայն անհասկանալի է մնում, թե արդյոք պաշտպանը հետագայում չի՞ դիպել գնդակին և արդյոք այն ամողջովին հատե՞լ է դարպասային գիծը: Հարցը կարող է հստակեցվել կրկնապատկերը դիտելուց հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս