Եգիպտոս, Թուրքիա, Հունաստան… Որտեղ են հանգստանում հայերը
Ուր գնալ հանգստանալու։ Տարվա այս սեզոնին այս հարցը դառնում է ամենակարևորներից մեկը այն ընտանիքիների համար, ովքեր ցանկություն և հնարավորություն ունեն մի քանի օր հանգստանալ արտերկրում։ Իսկ ո՞ր ուղղությամբ են մեկնում մեր հայրենակիցները հանգստի նպատակով։ Մենք փորձեցինք այս և մի շարք այլ հարցերի պատասխանները ստանալ հայաստանյան զբոսաշրջային գործակալություններից։
«Դոլչե Թրևլ» տուրիստական ըներության աշխատակից Մանուշակ Արզումանյանի հետ զրույցից պարզ դարձավ, որ տվյալ ընկերության ծառայություններից օգտվող զբոսաշրջիկները հիմնականում մեկնում են դեպի Եվրոպա և Անթալիա (Թուրքիա): Մեզ նաև տեղեկացրին, որ նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկների թիվը նվազել է:
«Գոլդ Թրևլ» տուրիստական ընկերության տնօրենը նշեց 3 երկրներ, որտեղ այս տարի նախընտրում են գնալ հայ զբոսաշրջիկները` Եգիպտոս, Հունաստան և Թուրքիա: Ըստ նրա, զբոսաշրջիկների թվի մեջ առանձնապես փոփոխություն չկա:
«Գլոբուս Տուր» ընկերության ծառայություններից օգտվող զբոսաշրջիկները հիմնականում նախընտրում են հանգստանալ Հունաստանում, իսկ «Դայմոնդ Թրևլ»-ի զբոսաշրջիկները` Եգիպտոսում և Անթալիայում:
Ուղիղ չվերթների չվերթների բացակայության պատճառով հայ զբոսաշրջիկներից շատերը որոշ երկրներ թռչելու համար մեկնում են Վրաստան։ Այս հանգամանքը որոշ զբոսաշրջային ընկերությունների աշխատանքի վրա բացասաբար է ազդում, մյուսների վրա՝ ոչ։ Օրինակ, «Գլոբուս Տուր»-ի տնօրենը ասաց. «Այո, իհարկե ազդում է»: Մինչդեռ «Գլոբուս Տուր»-ից պատասխանեցին, որ այդ հանգամանքը միանշանակ չի ազդում։
Այսպիսով, այս տարի հանգստանալու մեկնողները հիմնականում նախընտրում են գնալ Եգիպտոս, Հունաստան և Թուրքիա: Զբոսաշրջիկների քանակը շատ մեծ փոփոխությունների չի ենթարկվել, իսկ չվերթների բացակայության պատճառով այլ երկրով մեկնելը որոշ դեպքերում ազդեցություն ունեցել է, որոշներում` ոչ:
Ավելացնենք նաև, որ հայ զբոսաշրջիկների մեծ մասը ամռանը մեկնում է Վրաստան, սակայն դա անում են ինքնուրույն՝ առանց զբոսաշրջային ընկերությունների օգնության։
Քնարիկ Ջալաթյան