Բաժիններ՝

Լուգանսկի մարզում հրթիռակոծության հետևանքով զոհվել է 30-50 ուկրաինացի զինծառայող

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լուգանսկի մարզի Սվերդլովսկի շրջանի Զելենոպոլիե բնակավայրի շրջանում գործող զինյալները «Գռադ» համազարկային կրակի համակարգից այսօր առավոտյան կրակ են բացել հակաահաբեկչական գործողության զինվորականների վրա:

Օպերատիվ տվյալներով՝ դրա հետևանքով զոհվել է մոտ 30 և վիրավորվել է ավելի քան 100 ուկրաինացի զինծառայող: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ՆԳՆ-ի խորհրդական Զորյան Շկիրյակը:

Նա չի բացառել, որ զոհերի թիվը կարող է ավելի մեծ լինել: Որոշակի տվյալներով՝ զոհերի թիվը կարող է հասնել մինչև 50-ի: Շկիրյակն ընդգծել է, որ ուկրաինացի զինվորականների պատասխանը իրեն սպասեցնել չի տա, և զինյալները կպատժվեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031