Սերժ Սարգսյանը աշխարհի առաջնության եզրափակչին չի լինելու. Ռուբեն Հայրապետյան. news.am

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը չի մեկնում Բրազիլիա՝ Աշխարհի առաջնության եզրափակչին ներկա գտնվելու համար, քանի որ Հայաստանի ազգային հավաքականը չի խաղում: Այս մասին մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ֆեդերացիայի նախագահը:

«Ինչո՞ւ մասնակցեմ: Եթե Հայաստանի ազգային հավաքականը խաղար, ես էլ բնականաբար այնտեղ կլինեի: Ֆուտբոլի ֆեդերացիաների այն նախագահները, ովքեր այսօր մասնակցում են եզրափակչին, նրանք ուրեմն ունեն նախընտրած հավաքական, ես չունեմ: Ես բացի Հայաստանի հավաքականից, այլ հավաքականի չեմ երկրպագում:

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը մասնակցությունը եզրափակչին պարտադիր չէ: Բացման արարողությանը, որտեղ ֆեդերացիաների նախագահները պարտադիր հավաքվում են, մենք դրան գնում ենք, սակայն փակման արարողությանը ներկա գտնվելը պարտադիր չէ»,- ասաց նա:

Ռուբեն Հայրապետյանը հերքեց նաեւ մամուլի հրապարակումները, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է լինելու եզրափակչին:

NEWS.am-ի հարցին, թե այս առաջնությանը ում է երկրպագում ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը՝ վերջինս պատասխանեց, թե ոչ մեկին:

«Սերժ Սարգսյանը Բրազիլիա չի գնալու եւ չի էլ գնացել: Ես էդպիսի տեղեկություն ունեմ»,- ավելացրեց նա:

Մանրամասներն՝ այստեղ

Տեսանյութեր

Լրահոս