Բաժիններ՝

Սամվել Ալեքսանյանի ընկերությունը սպիրտ կարտադրի՝ կառավարության աջակցությամբ

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Ա և Գ» ընկերությունը հարկային արտոնություն կստանա։ Մասնավորապես, ընկերության կողմից ներմուծվելիք 1,32 մլրդ դրամի ապրանքների գծով ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը 3 տարով կհետաձգվի՝ մինչև 2017թ. հունիսի վերջ։Որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում։

Ինչպես նշվում է նախագծի հիմնավորման մեջ, ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում բարձրացնելու է սպիրտի արտադրության տեխնոլոգիական պրոցեսների արդյունավետությունը, թողարկվող սպիրտի որակն ու քանակը։Նախատեսվում է արտադրել տարեկան 20,1 մլրդ դրամի արտադրանք, որի 25%-ը կարտահանվի Ռուսաստան, Իրաք և Վրաստան: Արդյունքում, նախատեսվում է ստեղծել 40 աշխատատեղ (սպիրտի արտադրամասի ամբողջական հզորությամբ աշխատելու դեպքում)՝ 110,000 դրամ միջին աշխատավարձով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031