Բաժիններ՝

«Դոկտրինան» հրապարակել է այս տարվա առաջին կեսին Ադրբեջանի զինված ուժերի կրած կորուստները

Ադրբեջանական «Դոկտրինա» ռազմական հետազոտությունների կենտրոնը հրապարակել է այս տարվա առաջին վեց ամիսներին պաշտպանական ու անվտանգության ոլորտում Ադրբեջանի կրած կորուստների մասին տվյալները: Դրանց համաձայն, հաշվետու ժամանակահատվածում զոհվել է 47 և վիրավորվել է 84 զինծառայող:

Զոհերից 13-ը մարտական կորուստներ են, որից 10-ը զոհվել են հայկական կողմից արձակված կրակոցներից, իսկ 3-ը՝ ականների վրա պայթելու հետևանքով: Մնացյալ 34 զոհերը ոչ մարտական կորուստներ են: Ոչ մարտական կորուստներն ունեն հետևյալ պատկերը.

8 զինծառայող զոհվել է ավտովթարների, 6-ը՝ ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով, 1-ը՝ չպարզված հանգամանքներում, 7-ը մահացել են հիվանդություններից, 1-ը՝ դժբախտ պատահարի հետևանքով, 11-ն ինքնասպանություն են գործել:

Զոհված զինծառայողներից 40-ը բաժին են ընկել Պաշտպանության նախարարությանը, 3-ը՝ Արդարադատության նախարարությանը, 2-ը՝ Ներքին զորքերին, 2-ը՝ Սահմանապահ ծառայությանը:

84 վիրավորներից 19-ը բաժին են ընկել ոչ կանոնադրական հարաբերություններին, 7-ն ինքնասպանության փորձեր են, 11-ը վիրավորվել են հայկական կողմից արձակված կրակոցներից, 9-ը պայթել են ականների վրա, 33-ը վիրավորվել են ավտովթարների, իսկ 2-ը՝ զորավարժությունների ժամանակ, 2-ը՝ դժբախտ պատահարի հետևանքով, 1 զինծառայող էլ թունավորվել է:

Վիրավոր զինծառայողներից 71-ը ներկայացնում են Պաշտպանության նախարարությունը, 7-ը՝ Ներքին զորքերը, 5-ը՝ Սահմանապահ ծառայությունը, 1-ը՝ Արդարդատության նախարարությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս