Բաժիններ՝

Նիկոլա Սարկոզին քաղաքական ենթատեքստ է տեսնում իր դեմ հարուցված գործում

BBC-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ ֆրանսիական արդարադատությունն օգտագործվում է իր նկատմամբ քաղաքական հաշվեհարդար տեսնելու համար: Ավելի վաղ Սարկոզիին 15 ժամ հարցաքննել էին «ազդեցության առևտրի» գործով:

Սարկոզին հայտարարել է. «Իրավիճակը բավական լուրջ է, որպեսզի Ֆրանսիայի ժողովրդին ասել, որ մենք կանգնած են դատական համակարգի քաղաքական շահագործման առջև: Ես բոլորին եմ ասում, որ ես երբեք չեմ գործել հանրապետության օրենքներին ու սկզբունքների դեմ ուղղված գործողություններ»:

Սարկոզին կարծում է, որ իր դեմ գործ են հարուցել, որպեսզի վարկաբեկեն իրեն: Սարկոզին մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2017 թվականին Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններում: Սրանից առաջ Ֆրանսիայի վարչապետը հերքել է, որ «Սարկոզիի գործը» ունի քաղաքական ենթատեքստ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031