Իրաքի ու Սիրիայի տարածքներում հայտարարվել է «Իսլամական խալիֆաթի» ստեղծման մասին
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» (ISIL) խմբավորումը՝ երեկ, մուսուլմանների համար սուրբ ռամադան ամսվա առաջին օրը, հայտարարել է իր վերահսկած տարածքներում «Իսլամական խալիֆաթ» ստեղծելու մասին:
Այս մասին հայտարարել է ISIL-ի ներկայացուցիչ Աբու Մուհամմեդ ալ-Ադնանին: Իսլամական խալիֆաթի ստեղծման ու նշանակության մասին որոշումն ընդունվել է ISIL-ի շուրայի (խորհրդատվական խորհուրդ) ժամանակ: Նա հավելել է, որ կրճատվել է խմբավորման անունը՝ «Իսլամական պետություն»: