Բաժիններ՝

Իրաքը Ռուսաստանից ստացել է մարտական ինքնաթիռների առաջին խմբաքանակը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրաքը Ռուսաստանից ստացել է մարտական ինքնաթիռների առաջին խմբաքանակը: Խոսքը գնում է «Սուխոյ» ընկերության Сy-125 տիպի հինգ կործանիչի մասին, որոնք կօգտագործվեն «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ պայքարում:

Ավելի վաղ Ռուսաստանում օգտագործված այդ կործանիչները վայրէջք են կատարել իրաքյան ռազմական օդանավակայաններում և շարք կմտնեն օրեր անց: Առկա տեղեկատվության համաձայն, Իրաքի կառավարությունն այդ ինքնաթիռները գնել է 500 միլիոն դոլարանոց պայմանագրի շրջանակներում:

Ռուսական մի շարք ԶԼՄ-ներ հայտնել են, որ Իրաքում վայրջք է կատարել «Սուխոյ» ընկերության 10 կործանիչ: Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանից ստացված մարտական ինքնաթիռները կնպաստեն երկրի ռազմաօդային ուժերի մարտունակության բարձրացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30