Բաժիններ՝

Արտեմ Ասատրյանը՝ «պարտադիրի» նոր օրինագծի մասին. Մոդելներից լավագույնն է ընտրվել

«Ինչո՞ւ օրենքի լայն քննարկուներ չեն ծավալվել, գաղափարախոսությունը մնացել է նույնը: Եթե պետական հատվածի 65 աշխատողների է վերաբերում կուտակայինը, սա խտրականություն չէ՞: Եթե պարտադիր կուտակային վճարի անունը դնում ենք՝ նպատակային սոցվճար, ի՞նչ եք կարծում, եթե եկամտային հարկի 25%-ը իջեցնենք  20%, մնացածը մնա սոցապվճար: Նազագույն աշխատավարձի դեպքում գործատուի վրա հավելյալ բեռ է դրվո՞ւմ». այս հարցերն այսօր ԱԺ արտահերթ նիստում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրինագծի քննարկման ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին ուղղեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Ա.Ասատրյանը նշեց, որ, ցավոք, հնարավորությունները սահմանափակ են եղել քննարկումների համար: «Խտրականությունը և տարբերակված մոտեցումը պետք չէ խառնել: Մոդելներից լավագույնն է ընտրվել: Ներկայացված այն մոտեցումները, որ մարդիկ օրական 8-14 ժամ աշխատում են դրանց համար, փաստարկված են: Վերջին ամսում օրը մեջ քննարկում է եղել վարչապետի մոտ, նաև մասնագետների մասնակցությամբ»:

Նախարարը նշեց, որ նպատակային քննարկումներ եղել են սոցվճարի շուրջ. «Աշխարհն այսօր գնում է միավորման ճանապարհով՝ աշխատողի և գործատուի սոցվճար, եկամտահարկ: Այս պայմաններում պետությունն ավելի քիչ հնարավորություն է ունենում հարկատեսակի չափ փոխելու»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս