Բաժիններ՝

Ջեն Փսակին Պուտինի վերաբերյալ Դեշչիցայի խոսքերը պայմանավորել է ՌԴ-ի դեսպանատան մոտ իրավիճակը կայունացնելու փորձով

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջենիֆեր Փսակին երեկ մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցայի վիրավորական հայտարարությունը:

Փսակին հայտարարել է, որ պետք է հաշվի առնել այն իրավիճակը, որի ժամանակ արվել է դա: Փսակին կարծում է, որ Դեշչիցայի նպատակը եղել է Կիևում Ռուսաստանի դեսպանատան մոտ ստեղծված իրավիճակի կայունացումը, այդ թվում նաև ռուս դիվանագետներին պաշտպանելը:

Բացի այդ, խոսելով ԱՄՆ-ի ու Իրաքի փոխհարաբերությունների մասին՝ Փսակին սխալմամբ հիշատակել է Իրանը: Երբ լրագրողներից մեկն ուղղել է Փսակիի սխալը, նա ընդունել է այն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս