Բաժիններ՝

Կիևում մեկնարկել է Պյոտր Պորոշենկոյի երդմնակալությունը (ուղիղ միացում)

ZN.UA-ի փոխանցմամբ` Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքում մեկնարկել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալությունը: Տվյալ արարողակարգին ներկա են Ուկրաինայի նախկին երեք նախագահներ` Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման ու Վիկտոր Յուշչենկոն, ինչպես նաև կառավարությունը` ողջ կազմով, Սահմանադրական դատարանի նախագահը:

Բացի այդ, դահլիճում ներկա են մի շարք երկրների առաջնորդներ, այդ թվում նաև Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, Շվեյցարիայի նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերը, ԵՄ-ի Խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հոգևորականաններ:

Ընդհանուր առմամբ, Ուկրաինա է ժամանել 56 պատվիրակություն: Դահլիճում ներկա են Պորոշենկոյի կինն ու երեխաները: Պորոշենկոն մայիսի 25-ին Ուկրաինայում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներով հավաքել էր քվեների 54.7 տոկոսը` հաղթելով առաջին իսկ փուլում:


Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս