Բաժիններ՝

Լեգենդար Chanel №5-ը կփոխի բուրմունքը

Հանրահայտ Chanel №5 օծանելիքը կարող է զրկվել իր առանձնահատուկ բուրմունքից, քանի որ ալերգեն է պարունակում: Եվրահանձնաժողովն առաջիկայում պատրաստվում է խիստ կանոններ սահմանել օծանելք արտադրողների նկատմամբ` արգելելով այն բաղադրիչները, որոնց կիրառումը խորհուրդ չի տրվում օծանելիքների արտադրության մեջ, գրում է Independent-ը:

Փորձագետներն ամենահայտնի ալերգենների թվում նշում են կումարինը, որն առկա է վարդի յուղի մեջ: Ըստ գիտնականների` ներկայումս Եվրոպայի բնակիչների 1- 3%-ը տառապում են օծանելիքի պատճառով առաջացող ալերգիաներից: Բացի Chanel №5-ից, բաղադրությունը կարող է փոխել նաեւ Miss Dior-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս